Հայերեն


«Հայաստանը հայաթափելու հատուկ ծրագիր հարկավոր չէ: Մնում է թեթեւակի շիրա տաս ու հայերին թողնես իրենց տարերքի մեջ»

Հասարակություն

Հիմա Հայաստանի լքված իշխանությունը կրում է այն պատիժը, ինչին արժանի է թեթևաբարո կինը, ով մեկի հաշվին ապրում է, բայց աչքը դուրս է պահում: Այս պահվածքը «կոմպլեմենտարիզմ» անունն ունի: Որպես դիվանագիտական պահվածք՝ դա էլ գոյության իրավունք ունի, բայց այդ դեպքում պիտի հաշտվել մի շարք անհարմարությունների հետ. այն է՝
1. հումանիտար օգնության եւ տրանշի հաշվին էքսպեդիցիոն բանակ չպիտի պահես
2. երկրիդ բնակիչը պետք է սնվի միայն չմեռնելու չափով
3. ծերերի կյանքը պիտի չերկարացնես դեղերով եւ վիրահատություններով
4. երեխաները պիտի դպրոց գնան օր ու մեջ
5․ կանայք պարտադիր չի, որ ունենան սպիտակեղենի փոխնորդ
6. տղամարդիկ ամուսնական պարտականությունները պիտի կատարեն այնքանով, որքանով թույլ է տալիս խաշած վերմիշելը
7. պիտի եթե ոչ շնորհակալությամբ, գոնե սուս արած ընդունել ձրի հակաբեղմնավորիչներ, որովհետեւ քաղցած տղամարդուց բեղմնավորված պտուղը արդեն դիստրոֆիկ է թերսնվող մոր փորում, եւ նրանից ոչ միայն զինվոր ու հայ չի ստացվի, այլեւ չի ստացվի որևէ բանական արարած․․
Թեկուզ միայն այն պատճառով, որ պետական պաշտոնյաները գողանում են: Բայց հումանիտար, ձրի բանի առանձնահատկությունն էլ այն է, որ մի մասը գողանում են: Եթե գողանում էին երկրաշարժից հետո, հիմա ինչո՞ւ չպիտի գողանան: Եթե Հայաստանում կարողացան գողանալ եւ յուրացնել Սովետական երկրի ու արտասահմանի ահռելի-անչափելի օգնությունը, այսօրվա եղածն ի՞նչ է, որ հախիցը չգան: Գողացածի այն մասը, որը ծախսվել է Հայաստանում, դեռ ոչինչ, մի մասն էլ դուրս հանվեց երկրից, ի դեպ՝ նաեւ Թուրքիայի ճանապարհով: Եւ այդ հարստության «տնօրինողները» տարիներ անց վերադարձել են՝ որպես հայրենիքի ու ժողովրդական ունեցվածքի պահապան, եւ կուսակցական-կոմերիտական «հերոսների» հետ միաբանած՝ նայում են, թե կարո՞ղ է էլի բան կա, որ բաց են թողել:
Այնինչ, բան չի մնացել «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունից» բացի: Այդ միակ ռեսուրսը հիմա պիտի մինչեւ վերջ քամեն: Այնքան ժամանակ, մինչեւ Վրաստանի երկաթուղին փակվի: Այ, այդ ժամանակ վերջնականապես պարզ կդառնա, որ Հայաստանը հայաթափելու հատուկ ծրագիր հարկավոր չէ: Մնում է թեթեւակի շիրա տաս ու հայերին թողնես իրենց տարերքի մեջ. մեկի հանդեպ պատճառաբանված ատելության, մյուսի հանդեպ՝ չպատճառաբանված սիրո տարերքի: Իսկ որ լուրջ ազգերը դարեդար առաջնորդվում են «չկա մշտական բարեկամ եւ մշտական թշնամի, այլ կան մշտական շահեր» կարգախոսով, դա հայերը ժխտած ունեն միշտ: Իրական թշնամուն չտեսնելու համար սեփական աչքը հանող մտագարի կեցվածքը մեզ դուր է գալիս: Որպեսզի նույնիսկ մեզ նմանների համար հասկանալի լինի մշտական շահերի վերաբերյալ միտքը, ասում են «Չի կարելի նստել սեփական ձվերի վրա»: Եւ որպեսզի վերջնականապես պարզ լինի ինչի մասին է խոսքը, պետք է պատկերացնել նման վիճակում հայտնված դեբիլ երեխայի դեմքի արտահայտությունը... Տեղը չի բերում ցավի ակունքը:

Վանո Սիրադեղյան, դեկտեմբեր, 2000 թ․

Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան
Ամենադիտված