«Հաց բերողի» հորդորը
ՀասարակությունԱյսօր «Հետքը» հանդիպել է 2016-ի հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբին հաց հասցրած, 6 ամիս կալանքի տակ գտնվող և 12 օր առաջ ազատություն վերադարձած Արթուր Սարգսյանի հետ (Խափանման միջոց կալանքը փոխվել է վերահսկող դատախազի որոշմամբ): Մեր հարցազրույցի տեսագրությունն Արթուր Սարգսյանի հետ կներկայացնենք քիչ ուշ: Մինչ այդ հրապարակում ենք «Հաց բերողի» կողմից գրված, իր շահերի պաշտպանությանն առնչվող հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Հարգելի ընկերներ, բարեկամներ…
Ցավով տեղեկացա իմ պաշտպանության հարցի վերաբերյալ վերջին շրջանում բարձրացված աղմուկի և այդ ամենին իմ ընտանիքի անդամների ներգրավման մասին:
Նախ անհրաժեշտ եմ համարում իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված և անհանգստացած են ինձ համար և իմ գործով և փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել: Սակայն մի բան պետք է հստակեցվի: Իմ պաշտպանությունը իրականացնում են իմ կողմից ընտրված պաշտպանները, որոնց պրոֆեսիոնալիզմը և աշխատանքի որակը ինձ մոտ կասկած չի առաջացնում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում