Ոսկու գները չափավոր աճում են
ՏնտեսությունԵրկուշաբթի առավոտյան ոսկու գները չափավոր աճում են՝ համաձայն առեւտրի տվյալների:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճում է 0,12%-ով կամ 2,2 դոլարով՝ հասնելով 1787,05 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,39%-ով՝ հասնելով 22,28 դոլարի մեկ ունցիայի դիմաց, փոխանցում է Փրայմը։
Երկուշաբթի օրը ոսկու շուկայում դրական դինամիկա է դրսեւորվում, քանի որ թանկարժեք մետաղը դառնում է արժեքի նախընտրելի պահեստ՝ ընդհանրապես աշխարհում եւ մասնավորապես ԱՄՆ-ում գնաճի պայմաններում։
Այսպիսով, ԱՄՆ-ում սպառողական գներն աճում են 1982 թվականից ի վեր ամենաբարձր տեմպերով՝ նոյեմբերի արդյունքներով տարեկան 6,8%-ով։ Մեկ ամիս առաջ տարեկան գնաճը կազմել է 6,2%։