Հայերեն


KWISTY նորաձևության դպրոցի սաներն ունեն fashion show–ների մասնակցելու հնարավորություն

Life

Դիզայներ Քրիստինե Գրիգորյանն այս օրերին պատրաստվում է իր նոր հավաքածուի ցուցադրությանը, որը կկայանա դեկտեմբերի 10–ին։ Մինչև այդ Tert.am Life–ը զրուցել է Քրիստինեի հետ, որը ստեղծել է նաև նորաձևության դպրոց և իր սաներին հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել, այլև սովորածը կիրառել պոդյումում։

Քրիստինե Գրիգորյան ինչո՞ւ Եվրոպայում սովորած դիզայները վերադարձավ Հայաստան

Քրիստինեն ունի 3 բարձրագույն կրթություն, սովորել է Մոսկվայում, Միլանում և Փարիզում։ Դիզայների մասնագիտական կրթությունը ստացել է Միլանում՝ Արվեստի Բրերա ակադեմիայում։ Արտերկրում կրթություն ստանալուց հետո վերադարձել է Հայաստան և 2012 թվականին հիմնել KWISTY բրենդը։

«Ես ինձ համարում եմ շովինիստ, և դա չեմ թաքցնում։ Ափսոսում եմ իմ ստացած գիտելիքները կիրառել այլ երկրում, տալ օտարերկրացի երիտասարդներին։ Այդ իսկ պատճառով վերադարձա իմ հայրենիք, հիմնեցի KWISTY ստուդիոն, որ իր մեջ ներառում է բուտիկ, ատելյե և նորաձևության դպրոց։ Ուզում եմ կրթել հայ երիտասարդներին, որպեսզի դառնան ավելի ուժեղ, ճաշակով, ինքնավստահ։Ուզում եմ աջակցել այն երիտասարդներին, որոնք փորձում են իրենց քայլերն անել նորաձևության ոլորտում և տալ իմ առավելագույնը»,– պատմեց Քրիստինեն։

Դիզայները շեշտեց, որ կարևորում է հայկական բրենդի տարածումն այլ երկրներում։ «Իմ բոլոր հագուստների մեջ ասեղնագործված է Հայաստանի դրոշը։ Բոլոր տեղերում գրված է՝ Made in Armenia։ Բոլորը պետք է իմանան, որ KWISTY–ն հայկական բրենդ է, բայց եվրոպական ճաշակով։ Ռուսաստանում ինձ ասում էին՝ Դիզայներ եվրոպական կրթությամբ՝ հայկական արմատներով։  Ես ուզում եմ դա երևա ամեն տեղ։ Երբ Մոսկվայում էլ ցուցադրեցի իմ «Հայկական հոգի» հավաքածուն, որում ներկայացրել էի հայկական զարդանախշերը, հավաքածուն շատ լավ  վաճառք ունեցավ։ Դեկտեմբերի 10–ին սպասվում է մեր նոր fashion show–ն, որի ժամանակ այդ հավաքածուից որոշ օրինակներ ևս կցուցադրենք։ Դա իմ ամենասիրելի հավաքածուն է»,– ասաց նա։

Դիզայների մանկական հավաքածուն վաճառվում է Միլանում

Քրիստինեն ունի նաև մանկական հավաքածու, որն իր երեխաների անուններով է կոչել՝ MarkMari։ Այս հավաքածուն վաճառքի է ներկայացված Միլանում․ «Միլանում գործող մուլտիբրենդային խանութում տարբեր հավաքածուներ են ներկայացված, այդ թվում՝ MarkMari-ն։ Հետագայում մտադիր եմ այս բրենդը շատ հայտնի դարձնել։ Դեռ դրա ժամանակը չունեմ, բայց մենք, անպայման, զարգանալու ենք Փարիզում, Միլանում, Մոսկվայում, քանի որ ես ունեմ մասնագիտական բարձր որակի կրթություն։ Made in Armenia գրվածքով KWISTY բրենդը պետք է դառնա համաշխարհային։ Մտքերս այնքան շատ են, իսկ ժամանակը՝ քիչ»։

Մանկատան սաները՝ պոդյումում

2 երեխաների մայրիկն առանձին վերաբերմունք ունի մանկատան սաների հանդեպ։ Պարբերաբար նրանց այցելելուց բացի փորձում է այս ոլորտով հետաքրքրված երեխաների համար հարթակ ստեղծել։ Նորաձևության ցուցադրությունների ժամանակ քայլում են նաև մանկատան սաները, որոնց համար կազմակերպվում են դասընթացներ, կարվում է հագուստ։

KWISTY նորաձևության դպրոց սաներին տրվում են լավագույն հնարավորությունները

Անդրադառնալով KWISTY նորաձևության դպրոցին՝ Քրիստինեն ասաց, որ աշխատում են միջազգային ստանդարտներին համապատասխան։

«Դպրոցում գործում է 4 բաժին՝ մոդել, ֆոտոմոդել, ոճաբան և հագուստի դիզայներ։ Մեզ մոտ դասավանդող բոլոր մասնագետները վերապատրաստվել են արտերկրում։ Ես շատ եմ կարևորում կրթությունը և անհատական մոտեցումը երեխային։ Ունենք հոգեբաններ, որոնք անհրաժեշտության դեպքում աշխատում են երեխաների հետ, որպեսզի նրանք ազատվեն կոմպլեքսներից։ Ի դեպ, կարծրատիպ կա, թե այս ոլորտը երեխաներին շատ բան չի տալիս, իրականում ճիշտ հակառակն է։ Օրինակ՝ մոդելինգը երեխային տալիս է գեղեցիկ կեցվածք, կազմվածք։ Անցումային շրջանում երեխայի մոտ կարող են առաջանալ կեցվածքի խնդիրներ, որոնք մենք ուղղում ենք։ Մեր բոլոր մոդելների դեպքում հետևում ենք քաշին, սննդակարգին, իհարկե, առողջ ապրելակերպի, ոչ թե սովամահության շրջանակում։ Հագուստի դիզայներներին և ոճաբաններին սովորեցնում ենք գրագետ համադրել հագուստը, ստեղծել սեփական դիզայնը, կարել գեղեցիկ հագուստ։ Ի դեպ, սա շատ կարևոր որակ է սերմանում մարդու մեջ՝ սովորեցնելով ստեղծել, ոչ թե հետևել․ չէ՞ որ դիզայները ստեղծում է նորաձևություն, մյուսները հետևում են նորաձևությանը։ Հագուստի դիզայնը դասավանդում եմ ես՝ փոխանցելով Միլանում ստացածս գիտելիքները։ Ոճաբանությունը դասավանդում են մի քանի դասախոս, այդ թվում՝ ես։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր սաները ձևավորվեն որպես անհատ։ Ունենում ենք նաև մաստերկլասեր։ Վերջերս դպրոցում հյուրընկալել էինք Խորեն Լևոնյանին, որը մեր սաների հետ մոտ 2 ժամանոց հանդիպում ունեցավ, որից հատված էինք հրապարակել Ինստագրամի մեր էջում»,– ասաց Քրիստինան։

Դիզայները կարևորեց փաստը, որ իրենց սաները կարողանում են սովորել պրակտիկ․ դիզայներները սովորելու ընթացքում հնարավորություն ունեն կարելու լավագույն կարի մեքենաներով, մոդելները հնարավորություն են ստանում լինելու պոդյումում, քանի որ իրենք տարին 2 անգամ նորաձևության շոու են կազմակերպում, սաները հնարավորություն են ունենում նկարահանվելու իրենց ստեղծած Hello kids ամսագրում։

«Մեզ մոտ հնարավորությունները շատ են բոլոր մասնագիտացումների համար։ Ցավոք, հաճախ լինում է, երբ երիտասարդ դիզայներները պետական հաստատություններ ավարտելուց հետո գալիս են մեզ մոտ վերապատրաստվելու և դրանից հետո ավելի հեշտ են աշխատանք գտնում, քանի որ մինչև այդ չունեին կարի մեքենա և ունեին պրակտիկայի պակաս։ Մեզ մոտ նրանք հնարավորություն ունեն աշխատելու վերջին սերնդի կարի մեքենաներով։ Բացի այդ, ես ի սկզբանե կազմակերպում եմ, որպեսզի նրանք աշխատեն անվանի մարդկանց հետ և չունենան վախ, կաշկանդվածություն, պատրաստ լինեն մեծ ճանապարհի»։

KWISTY նորաձևության սրահ՝ միջազգային բոլոր ստանդարտներով

Քրիստինեն վերհիշեց, որ իր մեծ ճանապարհն սկսվել է երազանքից ու երազից․ «KWISTY–ն ստեղծվել է իմ երազում՝ բառիս ուղիղ ու անուղղակի իմաստով։ Լոգոն և անունը տեսել եմ իմ երազում։ Այն առաջինը քննարկեցի Գագա Ամատունու հետ, որը ժամանակին Երևանի գլխավոր դիզայներն էր։ KWISTY–ն միջին սեռացված անուն է, ինչը մեզ համար շատ կարևոր էր, քանի որ կարում ենք նաև տղամարդկանց կոստյումներ, ունենում ենք անհատական պատվերներ։ Բացի այդ, չէի ուզում նշել իմ անունը, քանի որ իմ հետևում պրոֆեսիոնալների թիմ է կանգնած։ Ճիշտ չէի համարում մի ամբողջ թիմի աշխատանք ներկայացնել միայն իմ անունով։ Այս դեպքում կիրառեցինք իմ անվան տառերը, բայց ոչ անունը»։

Համաշխարհային նորաձևության մեջ դիզայներների անբաժան մասնիկն է օծանելիքի արտադրությունը, քանի որ գեղեցիկը պետք է հաճելի բուրի։ Մնալով այս թրենդի մեջ՝ Քրիստնեն ստեղծել է նաև 2 բույր` Kwisty Magnet և Kwisty Exotic, որոնք արտադրվում են օծանելիքի մայրաքաղաքում՝ Գրասեում։

Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնում
Ամենադիտված