«Տհաճ է այդ մասին խոսելը». Պուտինը պատմել է՝ ինչ է աշխատել 1990-ականներին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ պատմել է, որ 1990-ականներին ստիպված է եղել գումար վաստակել որպես տաքսու վարորդ, գրում է gazeta.ru-ն։ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ նման աշխատանքի մասին մտածել է այն բանից հետո, երբ 1996 թվականին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակը չի կարողացել վերընտրվել քաղաքի ղեկավարի պաշտոնում։
Պուտինը, որը գլխավորում էր Սոբչակի նախընտրական շտաբը, նրա պարտությունից հետո Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա՝ աշխատելու:
Պուտինն իր հիշողություններով է կիսվել «Ժամանակակից պատմություն» ֆիլմում,որից մի հատված հրապարակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
«Երբեմն ես ստիպված էի լրացուցիչ գումար վաստակել որպես տաքսու վարորդ։ Տհաճ է այդ մասին խոսելը, բայց, ցավոք, այդպես էլ եղել է»,- ասել է Պուտինը։