Գյումրիում բնակելի համալիր կկառուցվի
ՀասարակությունԳյումրու Գարեգին Նժդեհ փողոց 9/5 հասցեում՝ նախկին Տեքստիլ կոմբինատի բակում, նախատեսվում է 7 հարկանի էլիտար շենք կառուցել: Մեկ ստորգետնյա և 7 վերգետնյա հարկ է առաջարկում ճարտարապետ Հայկ Արշակյանը: Վերգետնյա հարկերից առաջինը կլինի հասարակական նշանակության, 6-ը՝ բնակելի:
Նախագիծը «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին է: Ընկերության ներկայացուցիչներն այսօր Գյումրու համայնքապետարանում կայացած հանրային լսման շրջանակներում պատասխանել են տարբեր հարցերի՝ սեյսմակայունությունից մինչև խաղահրապարակի առկայություն:
Նախագիծը ներկայացնող ընկերությունը վստահեցրեց՝ սեյսմիկ անվտանգությունն ապահովված է: