Հյուսիսային Կորեայում մահացել է երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի եղբայրը
ԱշխարհՀյուսիսային Կորեայում 101 տարեկանում մահացել է երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի կրտսեր եղբայր Կիմ Յոն Չժուն: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Կիմ Յոն Չժուն անձնուրացաբար պայքարել է կուսակցության գծի և քաղաքականության իրականացման համար և ներդրում է ունեցել սոցիալիստական կառուցման արագացման և պետական սոցիալական համակարգի կորեական ոճի զարգացման գործում»,- ասվում է աղբյուրի հաղորդագրության մեջ:
Մահվան հանգամանքների և ամսաթվի մասին այլ տեղեկություններ չեն նշվում: Հայտնի է, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը դեկտեմբերի 14-ին ծաղկեպսակ է ուղարկել և ցավակցություն է հայտնել Կիմ Յոն Չժուի մահվան կապակցությամբ:
Կիմ Յոն Չժուն ծնվել է 1920 թվականին: Որոշ տվյալների համաձայն՝ սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում: Գլխավորել է Կորեայի Աշխատավորական կուսակցության կազմակերպչական բաժանմունքը: