Վահան Շիրխանյանին պատգարակով կբերեն դատարանի դահլիճ
ՔաղաքականությունԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունենալու նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով դատական նիստը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործով դատական առաջին նիստը հետաձգվել էր, քանի որ դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը և մի քանի պաշտպաններ: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանը ցանկություն է հայտնել ներկայանալ դատական նիստին և հանդես գալ հատարարությամբ: Նրան դատարան կբերեն պատգարակով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առողջական վիճակ վատ է, դժվարությամբ է քայլում ու եթե այսպես շարունակվի, Շիրխանյանը կարող է ողջ չմնալ, չհասնել իր դատին:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր հանցագործություն կազմակերպելու համար կասկածվող խմբի: