Հայերեն


«Հայի գեն»․ սիրողական բարբաջա՞նք, թե՞ գիտական հիմնավորում․ պարզաբանում է մասնագետը

Հասարակություն

Panarmenian.net

Ամանորյա տոներից հետո համացանցի հայաստանյան հատվածը «ցնցվեց» լուսանկարչական ստուդիաներից մեկի տարածած ընտանեկան լուսանկարից, որում պատկերված էին հայ կինը, նրա սևամորթ ամուսինն ու իրենց մանկիկը։ Աղմուկի հիմնական թեման նման ամուսնությունների անթույլատրելիությունն էր․ քննադատողները հղում էին անում «հայ գենի» պահպանման անհրաժեշտությանը՝ ընդհանուր առմամբ դեմ հանդես գալով խառնամուսնություններին։
Քանի որ քննարկման հիմնական առանցքն արդյունքում ծավալվեց հենց առասպելական «հայի գենի» շուրջ, իսկ գենետիկան գիտական ուղղություն է, PanARMENIAN.Net ը դիմեց մասնագետի, փոքրիկ պարզաբանում ստանալու համար։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը հնարավորինս հասանելի ձևով ներկայացնում է գիտական փաստերը։

«Հայի գեն», «իտալացու գեն», «վրացու գեն»․ կա՞ն նման հասկացություններ։ Արդյո՞ք ազգային ու մշակութային առանձնահատկությունները կապված են գենետիկայի հետ։


Մարդկային գենոմը՝ ԴՆԹ-ն, նման է գրքի, որտեղ մեր մասին ինֆորմացիան «գրված» է նուկլեոտիդային «տառերով»: Յուրաքանչյուր մարդու գենոմը կազմված է այդպիսի 3 միլիարդ «տառերից»: Եթե համեմատեք տարբեր մարդկանց գենոմները, ապա կտեսնեք, որ դրանք գրեթե միանման են, սակայն կգտնեք նաև շուրջ 3 միլիոն «տառի» անհամապատասխանություն: Այսինքն, մարդիկ միմյանցից տարբերվում են ընդամենը 3 միլիոն նուկլեոտիդներով, և կարևոր չէ, հային համեմատում եք մեկ այլ հայի, իտալացու, ռուսի, թե ֆրանսիացու հետ: Այդպիսի տարբերությունները կոչվում են մեկ նուկլեոտիդային պոլիմորֆիզմներ: Չնայած կան տարբերություններ «տառերի» մեջ, սակայն չկան էական տարբերություններ գեների մեջ:
Մենք չունենք գեներ, որոնք հանդիպում են միայն հայերի, կամ որևէ այլ ազգության մոտ: Որպես կանոն, յուրաքանչյուր գեն ունի մի քանի տարբերակ՝ ալելներ, որոնք իրարից տարբերվում են մեկ նուկլեոտիդային պոլիմորֆիզմներով: Որոշ ազգերի մոտ կարող է տարածված լինի մեկ տեսակի ալելը, մյուսների մոտ՝ այլ: Սակայն դրանք բոլորը միևնույն գենի տարբերակներն են: Փակ պոպուլյացիաներում, որտեղ խառնամուսնություններ չկան, գենետիկական բազմազանությունը փոքր է, որն էվոլյուցիոն տեսանկյունից առավելություն չէ: Երբ գենետիկական բազմազանությունը մեծ է, երբ պոպուլյացիայում միևնույն գենի բազմաթիվ ալելներ կան, ապա նման պոպուլյացիան դառնում է կենսունակ:

Այսինքն, չկա «հայի գեն», կամ ցանկացած այլ ազգի գեն կոչվածը։

Չկա գեն, որը բնորոշ է միայն մի ազգի ու չկա այլ ազգերի մոտ․ կարճ ասած, միայն գեներին նայելով երբեք հնարավոր չէ ասել, որ այս մարդը հայ է, իսկ մյուսը՝ պարսիկ։ Իհարկե, գենետիկ մակարդակում կան որոշ «հատկանիշներ», որոնցով տարբեր ազգություններ, էթնոսներ տարբերվում են: Դրանք արտացոլվում են մեծ թվով մարկերների մեջ, իսկ այդ մարկերները հենց կլաստերիզացված մեկ գենային պոլիմորֆիզմներն (SNP) են: Օրինակ, հայերի մոտ առավել հաճախ հանդիպում է SNP-ի մի կլաստերը, մի այլ ազգի մոտ՝ մեկ այլ կլաստեր․ ընդ որում, հայերի մոտ հաճախ հանդիպող կլաստերը կարող է նույնքան հաճախ հանդիպել մեկ այլ ազգի մոտ: Բայց նույնիսկ այդ դեպքում օգտագործում են մեկից ավել կլաստերներ, որպեսզի ճշգրտությունը մեծ լինի: Եթե «հայի գեն» արտահայտության մեջ խոսքը գնում է գենի, որպես ժառանգության միավորի մասին, ապա դա հակագիտական հասկացություն է։

Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան
Ամենադիտված