Սերժ Սարգսյանի պահած քարն ու թուղթը
ՔաղաքականությունԹեեւ կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել Իրան-Հայաստան երկաթուղու ներդրում գտնելու ուղղությամբ, այդուհանդերձ աներկբա է, որ նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ լուծարման մասին կառավարության որոշումը փաստացի նշանակում է Իրան-Հայաստան երկաթուղային նախագծի գաղափարի տապալման խոստովանություն: Այդ ՓԲԸ հիմնական նպատակը լինելու էր հենց այդ գաղափարի սպասարկումը:
Թեեւ, մյուս կողմից, Հայաստանի պետական կառավարման համակարգի որեւէ օղակի բուն նպատակը իշխող համակարգի պայմաններում հանդիսացել ու հանդիսանում է փողի խողովակից օգտվելը: Դա անուղղակի խոստովանել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ասելով, թե մսխման կամ չարաշահումների տեսանկյունից ռիսկային է Հայաստանի բյուջեի 1/3-ը: Այդ հայտարարության համար Զաքարյանը արժանացավ Սերժ Սարգսյանի նկատողությանն ու սպառնալիքին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում