Ոստիկանները հայտնաբերել են 25-ամյա Անդրանիկին
Հասարակություն2016 թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 8.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 35-ամյա Կարմեն Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 8.15-ից մինչեւ 8.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 19 շենքի մոտ, բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է «Apple» մոդելի պլանշետ, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս, բանկային քարտեր, 35.000 դրամ ու երկու կրիչ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության ծառայողները Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 25/6 շենքի մոտից, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Անդրանիկ Գ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներով հիմնավորվել է վերջինիս կողմից նշված հանցագործությունը կատարելու հանգամանքը:
Անդրանիկ Գ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված իրերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: