Լևանդովսկին գերազանցել է Գերդ Մյուլլերի ռեկորդը
ՍպորտԳերմանիայի առաջնության 17-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ տնային խաղում «Բավարիան» հաղթեց մրցակցին 4-0 հաշվով։
Հանդիպման եզրափակիչ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը գերազանցել է մյունխենցիների նախկին խաղացող Գերդ Մյուլերի ռեկորդը՝ օրացուցային տարվա ընթացքում գոլերի քանակով։
Լեհ հարձակվողն այժմ օրացուցային տարում ունի 43 գոլ՝ մեկով ավելի, քան մյունխենցիների նախկին լեգենդը: Նախորդ ռեկորդը գրանցվել է 1972 թվականին։
«Բավարիան» վստահորեն գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 43 միավոր։