Հարավային Կորեայում նորածնին սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ գրիպի փոխարեն
ԱշխարհՀարավային Կորեայում 7 ամսական փոքրիկին գրիպի փոխարեն սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Միջադեպը տեղի է ունեցել Սեուլից հարավ ընկած Սոննամ քաղաքում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ երեխային ներարկվել է Moderna ընկերության պատվաստանյութը՝ նախատեսված մեծահասակների համար: Այն նախատեսված է եղել երեխայի մոր համար:
Հաղորդվում է, որ սխալմունքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին: Երեխային հինգ օրով հոսպիտալացրել են, սակայն կողմնակի որևէ հետևանք չի գրանցվել: Երեխայի ծնողները դատի են տվել մանկաբույժին՝ փոխհատուցում պահանջելով սխալ ներարկման համար: