Արմավիրի մարզում բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթսր է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և ЗИЛ 45021 մակնիշի ավտոմեքենաները:
Ford-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:

