6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում (լուսանկարներ, տեսանյութ)
ԱշխարհՀյուսիսային Կալիֆոռնիայի ափերին 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կեսօրից հետո (տեղի ժամանակով)՝ ցնցելով նահանգի մեծ հատվածը:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, ցնցումներ են գրանցվել Հումբոլդտի շրջանի մոտակա Մենդոսինո հրվանդանի մոտ և զգացվել են Սան Ֆրանցիսկոյում և Չիքոյում: Հումբոլդտի շրջանի շերիֆի խոսքով՝ նման ուժգնության ցնցումներ չէին եղել 2010 թվականից ի վեր:
Նրա խոսքով՝ աղետալի վնասներ, այնուամենայնիվ, չեն գրանցվել. մի շարք կառույցներ ու շենքեր են թեթևակի վնասվել, հիմնականում կոտրվել են պատուհանները:
Ամենից շատ տուժել է Ֆերնդեյլ շրջանը, որը գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնից հյուսիս: Տեղի խանութենրից մեկի սեփականատերը կրած կորուստները գնահատել է 15 000 դոլարի սահմանում: