Գողություն ավտոբուսում. զոհը Սոնան էր
ՀասարակությունՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 12-ին, ժամը 17.50-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 52-ամյա Արտուշ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում Արտուշ Մ.-ն 1963 թ. ծնված Սոնա Թ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ զեղչի քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: