Սուպերմոդելը ծննդաբերությունից 3 ամիս անց ցուցադրել է իր սեքսուալ կազմվածքը
LifeՍուպերմոդել Քենդիս Սվեյնփոլը ծննդաբերությունից երեք ամիս անց Instagram-ում կազմվածքն է ցուցադրել: Victoria's Secret-ի 28-ամյա «հրեշտակը» մայր է դարձել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին: Գեղեցկուհի մոդելն ու նրա սիրելին՝ Հերման Նիկոլին, որդի են ունեցել:
Քենդիս Սվեյնփոլը վերականգնել է կատարյալ կազմվածքը, ինչի մասին է վկայում նրա հրապարակած լուսանկարը:
«Երջանիկ 2017 մեզանից»,- նկարը մակագրել է Քենդիսը:
Ի դեպ՝ վերջերս մոդելը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր որդուն կրծքով կերակրելիս:
«Աշխարհը հանգիստ է վերաբերվում կանացի կրծքի սեքսուալացմանն ու հեռուստացույցով բռնությանը: Իսկ ինչո՞ւ է ամեն ինչ փոխվում, երբ խոսք է գնում կրծքով կերակրման մասին: Դա սեքսուալ չէ, բայց բնական է: Նրանք, ովքեր մարդկանց աչքի առջեւ երեխային կրծքով կերակրելը սխալ են համարում, պետք է գիտելիքներ ձեռք բերեն այն մասին, թե որքան օգտակար է դա»,- հայտարարել էր Քենդիսը:
NEWS.am STYLE