«ՌԴ-ն ու Ֆրանսիան այս հարցերի շուրջ գործում են և ապագայում էլ մտադիր են սինխրոն գործել». Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ին առնչվող թեմաներ
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել, որի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակման ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան այդ հարցերի շուրջ գործում են և ապագայում էլ մտադիր են սինխրոն գործել», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում: