Ադրբեջանը ստիպված է նոր հարձակում գործել Ղարաբաղի վրա, բայց կա 3 հարց
Աշխարհ«Լրագրի» զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Ձեզ համար անակնկա՞լ էր այդ հայտարարությունը, ինչու, ի վերջո, հավասարության նշան դրվեց կողմերի միջև։
Սա նորություն չէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ փորձել է պահել հավասարակշռության սկզբունքը, որովհետև ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացն առնվազն վերջին մեկ տարում վտանգի մեջ է։ Մինսկի խումբը չի կարող այնպիսի անզգույշ հայտարարություններ անել, որովհետև համանախագահները գիտեն, որ եթե հայամետ լինեն, ազերիները շատ դժգոհ կլինեն, եթե ադրբեջանամետ լինեն, հայերը դժգոհ կլինեն։ Եվ այդպես հետևանքն ահավոր կլինի: Այսօր պետք է փրկել Մինսկի խմբի գործընթացի էությունը, դրա համար հավասարակշռությունը պահելով՝ համանախագահները փրկում են իրենց ձևաչափը։
Շարունակությունը՝ կայքում