Բիլ Գեյթսը կրկին կանխատեսում է արել «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման և համավարակի ավարտի մասին
ԱշխարհԱմերիկացի գործարար, միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է, որ կորոնավիրրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով պայմանավորված ալիքը կտևի մոտ երեք ամիս, սակայն համավարակը կարող է ավարտվել դրանով:
«Երբ թվում է, թե կյանքը վերադառնում է իր բնականոն հունին, կարող է հայտնվենք համավարակի վատագույն շրջանում: Այս ամենում լավ լուրն այն է, որ «Օմիկրոնն» այնքան արագ է տարածվում, որ երբ այն գերիշխող դառնա մի երկրում, ալիքն այդ երկրում կտևի 3 ամսից ավելի քիչ: Այդ մի քանի ամսում կարող է վատ լինի, սակայն ես դեռ հավատում եմ, որ եթե ճիշտ քայլեր անենք, համավարակը կավարտվի 2022 թվականին»,- իր թվիթերյան էջում գրել է Գեյթսը:
Վերջինս հավելել է, որ «համավարակը մի օր կավարտվի, և որքան լավ խնամենք միմյանց, այդ օրն ավելի շուտ կգա»: