Կարծում եմ՝ սա այն Բարսան էր, որը ցանկանում են տեսնել մարդիկ. Չավին՝ Սևիլիայի հետ ոչ-ոքիի մասին
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 4-րդ տուրից հետաձգված՝ «Սևիլիայի» դեմ խաղի արդյունքը (1-1).
«Ինձ համար դժվար է չհաղթելը, ճիշտ է: Կդժվարանա քնել: Կարծում եմ՝ մենք պետք է հաղթեինք: Պահեստայինների նստարանից պատկերը շատ լավն է: Կարծում եմ՝ սա այն «Բարսելոնան» է, որը ցանկանում են տեսնել մարդիկ: Մենք շատ լավ պահեր ունեցանք, ու մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: «Սևիլիան» շատ փորձառու և շատ ուժեղ թիմ է: Մեզ համար դժվար էր աշխատել հարձակման գծում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Սևիլիան» մնացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ վաստակելով 38 միավոր: «Բարսելոնան», իր հերթին, գտնվում է 7-րդ տեղում՝ իր ակտիվում գրանցելով 28 միավոր:
Հաջորդ տուրում «Բարսելոնան» կմրցի «Մալյորկայի» հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 2-ին: