Քլոե Քարդաշյանը նիհարել է 20 կգ․ լուսանկարներ
Life32-ամյա Քլոե Քարդաշյանը պարծենում է, որ իրեն հաջողվել է ազատվել այն ավելորդ կիլոգրամներից, որոնք խանգարում էին, որ ինքը սլացիկ տեսք ունենա: Քլոեն ցանցում լուսանկարներ է տեղադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե որքան է նա նիհարել: «Instagram»-ում Քլոեն լուսանկարների մի ամբողջ շարք ունի՝ «Առաջ և հետո» մակագրություններով:
Քլոե Քարդաշյանը նիհարել է 20 կիլոգրամով և առաջիկայում իր երկրպագուների հետ կիսվելու է նաև օգտակար խորհուրդներով: Նա ավելորդ քաշից տառապողներին օգնելու է նիհարել այնպես, ինչպես իրեն է հաջողվել: Քլոեն այս մասին նոր ռեալիթի-շոու է վարելու՝ «Revenge Body» անվանմամբ:
Քլոեն ավելորդ քաշից ազատվելու համար սկսել է ակտիվ գործել Լամար Օդոմի հետ ամուսնալուծությունից անմիջապես հետո: Հետագայում նա այս պրոցեսը բավականին հաջող ծառայեցրել է սեփական PR-ին , իսկ հիմա դարձնում է եկամտի աղբյուր:Քլոե