Հայերեն


«Ժողովրդավարության իմիտացիա կոչվող շոու՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ի վնաս Արցախի». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին, որը տեղի ունեցավ առցանց, և որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակով օգտագործվեց հարթակը: Խոսել ենք նաև ժողովրդավարության մասին իշխանության հայտարարությունների ու հայաստանյան իրավիճակի մասին, դիտարկել նաև արտաքին մարտահրավերները:

Անդրադառնալով նախ Փաշինյանի մասնակցությանը վերոնշյալ գագաթաժողովին՝ Ն. Զոհրաբյանը հիշեցրեց մինչ այդ նրա կողմից արված հայտարարությունը:

«Փաշինյանը մինչ այդ հայտարարեց, որ ինքն այդ հարթակն օգտագործելու է ագրեսոր Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ իրականացված ագրեսիային առնչվող հարցերը բարձրացնելու համար: Ավելին՝ ասաց, որ Ադրբեջանի կողմից ՀՀ 41 կմ սուվերեն տարածքը զավթելը ոչ այլ ինչ է, քան հարձակում ժողովրդավարության վրա: Մենք բոլորս անհամբեր սպասում էինք, որ Բայդենի կազմակերպած այդ ֆորումին Փաշինյանը, այնուամենայնիվ, բարձրացնելու է այդ հարցերը: Մինչդեռ արդյունքում զրո հարց ագրեսոր Ադրբեջանի, զրո հարց և զրո հարցադրում ռազմագերիների, զրո բարձրաձայնում մեր այն բոլոր հիմնախնդիրների մասին, որոնք անպայմանորեն պետք է հնչեին այդ գագաթաժողովին: Մասնավորապես՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործում էր միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր: Ադրբեջանն օգտագործում էր քիմիական զենք նաև խաղաղ բնակչության նկատմամբ, Ադրբեջանը խոշտանգում էր ռազմագերիներին: Սրանք հենց ժողովրդավարության այդ ֆորումին ենթակա հարցեր են, որոնք անպայմանորեն պետք է բարձրացվեին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը:

Խոսելով գագաթաժողովի նպատակի մասին, այդ համատեքստում անդրադառնալով նաև Հայաստանի մասնակցությանը՝ նա հավելեց. «Նպատակը մեկն էր: Բայդենը կազմակերպել էր հակառուսական ակցիա: Նա փորձեց հերթական անգամ Ռուսաստանին ցույց տալ, որ բազմաթիվ երկրների կարող է համախմբել հակառուսականության դրոշի ներքո: Իսկ Հայաստանը հերթական անգամ կա՛մ չհասկանալով, կա՛մ ուղղակիորեն հասկանալով՝ ներքաշվեց հակառուսականության այդ ֆորումի մեջ: Ի վերջո, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հակառուսական այդ ակցիային մասնակցելու որոշում էր կայացրել, նա, ըստ իս, առնվազն պետք է հայտարարեր, որ Հայաստանի համար հասկանալի չէ, թե ինչու Ռուսաստանը հրավիրված չէ: Եթե սա հերթական անգամ արվել է չհասկանալով, այլ հարց է, բայց եթե արվել է միտումնավոր՝ ՌԴ-ին ինչ-որ բաներ հասկացնելու համար, մենք դրա հետևանքները դեռ շատ երկար ենք քաղելու: Ի դեպ, հետևանքներն արդեն տեսնում ենք:

Մասնավորապես, Հայաստանը գերեվարում է երկու ադրբեջանցու և ժամերի ընթացքում այդ ադրբեջանցիները, «ռեխները» բաց ու ծիծաղելով, ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվում են Ադրբեջանին: Մինչդեռ հայ ռազմագերիները շարունակում են ավելի քան մեկ տարի ու ամիսներ շարունակ մնալ Բաքվի ու Ադրբեջանի այլ բանտերում: Սա էր այդ ֆորումին մասնակցելու գինը: Հերթական հակառուսական քայլը, որը, իմ վստահ համոզմամբ, անարձագանք ու անպատասխան չի մնալու: Բայց խնդիրն այն է, որ այդ պատասխանից տուժում են խոցելի խմբերը, այն մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավոր չեն հակառուսականության այս բումի մեջ, որը Հայաստանում նորից սկսել է ակտիվանալ»:

Շեշտելով մի շարք այլ փաստերի մասին՝ նա ընդգծեց. «Այն, որ այս իշխանությունն իր արտաքին քաղաքական նախապատվություններով հակառուս է, դա որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին ապացուցել պետք չէ: Այն, որ այս պահին այս իշխանությունը Ռուսաստանին հաճոյանալու համար անում է ամեն ինչ, դա ևս փաստ է: Ժողովրդական խոսքով ասած՝ որ պահին այս իշխանության ատամը կտրեց, Ռուսաստանին թիրախավորելու է, ինչը ևս փաստ է: Պարզապես, ինչպես ասում են, աստղերը դասավորվել են այնպես, որ այս իշխանությունները հարմար օբյեկտ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար: Ուստի՝ բոլորը փորձելու են Հայաստանի այս իշխանություններից իրենց քաղաքական շահի համար առավելագույնը պոկել: Մինչդեռ դրանից տուժում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը, թեպետ, ինչպես հասկանում եմ, ցավոք, բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների համար իրենց շահը շատ ավելի գերակա է, քան իրենց համար մնացյալ «մանր-մունր» շահերն ու հետաքրքրությունները»:

Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում անդրադարձանք իշխանության՝ ժողովրդավարության կարևորության մասին հայտարարություններին ու զուգահեռ առկա իրականությանը, որտեղ ՏԻՄ ղեկավարներ են ձերբակալվում ու կալանավորվում, նաև անկախ մարմին հանդիսացող, բայց իշխանությանը ոչ հաճո ՏԻՄ ղեկավարներից են փորձում ազատվել: «Մենք հայտարարությունների հետ կապ չունեցող իրականություն ունենք: ՏԻՄ ընտրությունները դրա վառ վկայությունն էին: Պատկերացնենք՝ ինչ կլիներ, եթե նախորդ իշխանությունների ժամանակ ՏԻՄ ընտրված ղեկավարները կալանավորվեին միայն նրա համար, որ չեն ներկայացնում իշխող կուսակցությունը: Ես, որպես միջազգային կառուցներում երկար տարիներ աշխատած պատգամավոր, պատկերացնում եմ, թե հիմա համաշխարհային ինչ վայնասուն կբարձրացներ Եվրոպայի խորհուրդը, Human rights watch-ը, Եվրոպական խորհրդարանը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը: Կարող էինք տեսնել նաև, թե Հայաստանի հարցով համազեկուցողներն ինչպես են ուղիղ չվերթով ու վազելով հասել Հայաստան:

Եթե նման բան տեղի ունենար նախորդ իշխանությունների օրոք, ամերիկյան գրանտներից սնվող բոլոր հասարակական կազմակերպությունները հիմա իրենց մայկաները պատառոտելով՝ ամեն օր ակցիաներ էին կազմակերպել Երևանի փողոցներում: Բայց այսօր տեսնում ենք միջազգային հանրության տոտալ լռությունը: Այսօր Մամիկոն Ասլանյանի, Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում: Իսկ այն, ինչ արեցին ծանրագույն հիվանդություններ ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ, ոչ միայն քաղաքական հաշվեհարդար էր, այլև մարդու խոշտանգում: Հաշվի առնելով այս ամենը՝ ժողովրդավարության մասին խոսելն առնվազն ծիծաղելի է: Բայց ես վաղուց եմ հասկացել, որ միջազգային հանրություն կոչվող դոնդողը, եվրոպական, արևմտյան արժեքներ կոչվածներն ընդամենը քաղաքական սոուս, քաղաքական ճաշատեսակ են: Այդպիսի քաղաքական ճաշատեսակ է նաև Մանկական Եվրատեսիլը, որտեղ իրենց կեղտոտ քաղաքական նպատակահարմարությունների ու շահերի մեջ անգամ երեխաներին են ներքաշում»:

Նաիրա Զոհրաբյանը նաև շեշտեց, որ մենք այսօր Հայաստանում չունենք քաղաքացիական հասարակություն, ինչը ևս լուրջ խնդիր է: «Այն քաղաքացիական հասարակությունը, որը ձևավորվել էր նախորդ իշխանության օրոք ու սնվում էր արևմտյան գրանտներից, այսօր կա՛մ իշխանության ներկայացուցիչ են, կա՛մ իշխանությունից սնվող ՀԿ-ներ, կա՛մ իշխանությունից սնվող ինչ-որ անհասկանալի զանգված:

Իրենց պարագայում, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում բոլոր լրագրողներին կախի, «ժողովրդավարության սալ յուտ» են համարելու: Այսօր նոր քաղաքացիական հասարակություն ստեղծելու խնդիր ունենք, որը չի լինի իշխանության գրպանում: Ու քանի դեռ նշված պատճառով մենք մեր ներսում չենք կարողանում անաչառ գնահատական տալ իշխանության քայլերին, միջազգային հանրությունն ասում է՝ եթե դուք գնահատական չեք տալիս, մենք ինչո՞ւ պետք է գնահատական տանք: Այստեղ, իհարկե, խնդիր կա, բայց կա փաստ առ այն, որ այսօր միջազգային հնարությունը լծված է հայ-թուրքական խաղաղասիրական օրակարգը սպասարկելուն: Այդ դեպքում Եվրատեսելի նման ռաբիս, անմակարդակ ու անճաշակ քաղաքական շոուներ դեռևս լինելու են, ու դրանում մեկ վայրկյան չկասկածեք: Առաջիկա օրերին, իմ ունեցած տեղեկություններով՝ նաև վաղը, Մոսկվայի հովանու ներքո նախաձեռնվում են հայ-թուրքական մերձեցման քննարկումներ: Այս ամենը, բնականաբար, նաև Արևմուտքի աջակցությամբ է, և այս ամենը տեղավորվում է այն շոուի մեջ, որը կոչվում է ժողովրդավարության իմիտացիա՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ի վնաս Արցախի»:

Ամփոփելով՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նշված բոլոր խնդիրների հանրագումարը մեկ իրողության մասին է վկայում. «Նաև տարածաշրջանային վերաձևումների, կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ Հայաստանը թուրքի համար «պրախադնոյ դվոր» սարքելու հանրագումարում մենք կկորցնենք մեր պետականությունը: Այն ամենը, ինչի մասին խոսեցինք, այդ թվում՝ նաև խոսքի ազատությունը, առոչինչ են դառնալու: Մենք պետք է գիտակցենք, որ կանգնած ենք պետականությունը պահել-չպահելու սահմանագծին: Կա՛մ պահում ենք ու փորձում մեր ինքնիշխանությունն ամրակայել, կա՛մ թուրքի համար ընդամենը «պրախադնոյ դվոր» ենք դառնում, ինչի նախանշաններն առավել քան տեսանելի ու ակնառու են: Վստահ եղեք՝ թուրքը հետևողական է լինելու, որ Մեծ Թուրանի մեծ ճանապարհին Հայաստանը իր համար «պրախադնոյ դվորի» վերածվի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. Կրեմլ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Խորեն Լևոնյանն ու կինը սպասում են բալիկի Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանԻնչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասինՌուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու. պետք է առիթ չտանք. Նարեկ ԿարապետյանՆախևառաջ պետք է կոռուպցիան վերացնել կրթական համակարգում․ Ցոլակ ԱկոպյանԱրցախի ազատագրումն ամբողջ հայության ազատագրումն էր՝ որպես գաղափար և ազգային զարթոնք․ Արսեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ Բողոքի ակցիա՝ նախագահականի դիմաց․ ո՞վ ես դու, որ շնորհակալ ես Ալիևին Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. Մարուքյան ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՆպաստառուների հերթը հասավ. Հայկ ԿամենդատյանԱրդյոք Գիտությունների ակադեմիան «մեռնու՞մ» է և ինչու՞ են այն վերջնական քանդումՀյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային–կուտակման մարտկոցային պարկն է շահագործման հանձնվել Դանիայում Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ» Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ» 400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էՔանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր ԿամենդատյանըՓոքր բիզնես հավասար է ուժեղ բիզնես․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանական բենզինի միֆը. Նարեկ ՄանթաշյանՄելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերինՍտում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Նաիրի ՍարգսյանըԼավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմաց
Ամենադիտված