Եվրոպայի անվտանգության շուրջը քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել
ԱշխարհԵվրոպայի անվտանգության ցանկացած իրական քննարկումներ պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակում պարտավորությունների ամրապնդման վրա, այլ ոչ թե տանեն դրանց խախտման: Դեկտեմբերի 23-ին այդ մասին Twitter-ում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Եվոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ (Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար) Անն Լինդեի հետ քննարկեցի անվտանգության ոլորտի իրադրությունն Արևելյան Եվրոպայում: Եվրոպայի անվտանգության շուրջը ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակում պարտավորությունների՝ Եվրոպայի անվտանգության իրական հիմքերի ամրապնդման վրա, այլ ոչ տանեն դրանց խախտման»,- գրել Է Բորելը: