Միլանի նախկին մարզիչը կարող է գլխավորել Սպեցիան
Սպորտ«Սպեցիան» թիմը գլխավորելու է հրավիրել իտալացի մասնագետ Մարկո Ջամպաոլոյին։ Եթե կողմերը համաձայնության գան, ապա պայմանագիր կկնքվի մինչեւ 2023 թվականը՝ երկարաձգման հնարավորությամբ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
54-ամյա Ջամպաոլոյի վերջին ակումբը եղել է «Տորինոն», որտեղ մարզիչն աշխատել է 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հունվար։
«Սպեցիայի» ներկայիս գլխավոր մարզիչը Տիագո Մոտան է՝ «Բարսելոնայի», «Ատլետիկոյի», «Ինտերի», ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի նախկին խաղացող։
Ա Սերիայի 19 տուրից հետո «Սպեցիան» վաստակած 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղը։