Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է
ՍպորտTransfermarkt-ը հրապարակել է Սլովակիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով և այժմ կազմում է 900 հազար եվրո։
Այս ցուցանիշով Բիչախչյանը համարվում է Սլովակիայի Ֆորտունա Լիգայում հանդես եկող 5-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ։