Բավարիան Տոտենհեմի ու Արսենալի հետ կպայքարի Կուլուսևսկիի համար
Սպորտ«Յուվենտուսի» կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։
Միանգամից մի քանի եվրոպական թոփ-ակումբ հավակնում է 21-ամյա ֆուտբոլիստին․ դրանց թվում են «Տոտենհեմն» ու «Արսենալը», հետաքրքրվածություն է դրսևորում նաև «Բավարիան»։
Շվեդ ֆուտբոլիստը վաղուց է հայտնվել մյունխենցիների ղեկավարության շորթ-լիստում։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Յուվեի» ղեկավարները մտադիր չեն ձմռանը վաճառել Կուլուսևսկիին, բայց ակումբը բաց կթողնի նրան, եթե 35-40 մլն եվրոյի չափով առաջարկ ստանա։