Վարդան Մինասյանը կարող է վերադառնալ Ղազախստան
ՍպորտՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է վերադառնալ «Տարազա». նա նորից առաջարկ է ստացել ղազախական ակումբից: Այս մասին հայտնում է Meta-ratings.kz-ը:
Ավելի վաղ Մինասյանը «Տարազից» հեռացել էր՝ ղազախական ակումբի ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով: Ֆուտբոլիստների և մարզիչների աշխատավարձերի վճարումը մի քանի ամիս ուշանում էր:
Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Տարազը» տևական ժամանակ առաջատարների թվում էր, սակայն հետո առաջնությունում նահանջեց 10-րդ հորիզոնականը: Մինասյանը մինչ այդ մարզում էր նաև ղազախական «Տոբոլը»: