Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները փորձում են համայնքապետ ընտրել, ՔՊ-ն դեմ է
ՔաղաքականությունՎարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասնակցության փորձում են ընտրել համայնքապետ։ Նրանք պնդում են, որ ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, ինչի պատճառով իրենք հարկադրաբար հեռացվել են նիստերի դահլիճից։ Դրա հետևանքով նիստը չի կայացել։
Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի՝ քանի որ նիստը չի կայացել մինչև ժամը 12։00-ը, նիստը պետք է կայանա հունվարի 3-ին, սակայն ավագանու ընդդիմադիր անդամները դեմ են այդ որոշմանը։ Նրանց դիտարկմամբ՝ ըստ կանոնակարգի՝ ֆորսմաժորային իրավիճակի ավարտից հետո նիստը պետք է շարունակվի։
Ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ներկայացրեց համայնքապետի իր թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին։ «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ իրենք, համաձայն արդեն կնքված հուշագրի, իրենց քվեն տալու են Ահարոն Խաչատրյանին։
Նիստերի դահլիճ եկավ ավագանու ՔՊ ներկայացուցիչը, որը պնդեց, թե օրենքի պահանջն այն է, որ նիստը կայանա հունվարի 3-ին։