Ռուսաստանում ծանր վիճակում COVID-19-ով հոսպիտալացումների աճ է նկատվում
ԱշխարհՌուսաստանի 16 շրջաններում գրանցվել է ծանր վիճակում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թվի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«16 շրջաններում նկատվում է ծանր վիճակում հոսպիտալացվածների թվի աճ, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքացիները ուշ են դիմում բժշկի»,- ասել է նախարարը։