Զոհվել է «Լիցեյ» խմբի երգչուհին
LifeԴժբախտ պատահարի հետևանքով մահացել է 1990-ականներին հայտնի ռուսական «Լիցեյ» փոփ խմբի նախկին երգչուհի 33-ամյա Ժաննա Ռոշտակովան:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել է կատարող Պրոխոր Շալյապինը՝ Instagram-ի իր էջում:
Շալյապինի խոսքով՝ Ռոշտակովան մահացել է իր հետ հեռախոսով զրուցելուց մի քանի ժամ անց: Արտիստը մանրամասնել է, որ մահվան պատճառը եղել է կնոջ գլխին ընկած պահարանը:
«Ժաննան լոգարանում պառկած է եղել, երբ նրա գլխին պահարան է ընկել: Տանը մարդ չի եղել, և ոչ ոք չի կարողացել նրան օգնել: Նրա դին հայտնաբերվել է մեկ օր անց»,- մանրամասնել է Շալյապինը: