Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան վարակվել է կորոնավիրուսով
Սպորտ«Բարսելոնայի» 59-ամյա իսպանացի նախագահ Ժոան Լապորտան վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Լապորտայի՝ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել երեքշաբթի առավոտյան, ընդ որում միայն կրկնակի թեստից հետո է պատասխանը դրական եղել:
Ժոանը բաց կթողնի «Բարսելոնայի» առաջիկա խաղը, քանի որ ինքնամեկուսացել է: Նա իրեն լավ է զգում՝ առանց ախտանշանների: