Վրաստանի վարչապետը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին
ԱշխարհՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և բարեկամ հայ ժողովրդին։ Այս դարավոր պատմությունը, որը հիմնված է եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա, բնորոշվում է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, որը, ես համոզված եմ, կշարունակվի ապագայում։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: