Հայերեն

Բաքուն իրավունք չունի անցակետեր ստեղծել Լաչինի միջանցքում. քաղաքագետ

Քաղաքականություն

regnum.ru-ն գրում է, որ  Լաչինի միջանցքի գործունեությունը տարածաշրջանում տրանսպորտային կապերի բացման հետ կապելու Ադրբեջանի փորձերը ճիշտ չեն։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

Փորձագետը նշել է, որ Լաչինի միջանցքում սահմանային և մաքսային կետեր բացելու Ադրբեջանի ղեկավարության մտադրությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը ստորագրել են Ռուսաստանի նախագահը, Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը։ Իսկապես, ըստ այս հայտարարության, Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ։ Ավելին, այն չի նախատեսում միջանցքի փաստացի կարգավիճակի փոփոխություն, որը կար մինչև Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան։ Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը ոչ միայն հայկական կողմի վրա հասարակական ճնշման ձև է, այլ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որոշ կետեր վերանայելու փորձ, ասել է փորձագետը։

«Բացի այդ, 1997 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, նախատեսում էին, որ Լաչինի միջանցքը կունենա նույն կարգավիճակը, ինչ Լեռնային Ղարաբաղը։ Հետագայում այդ առաջարկը ոչ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել և դարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար տարրերից մեկը։ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացում բյուրեղացած հակամարտության կարգավորման հիմնարար տարրերի վերանայման համար»,- ասել է Մարիամ Հովսեփյանը։

Ըստ քաղաքագետի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը նույնպես հակամարտության կարգավորման հիմնական տարրերից է, սակայն բանակցությունների ընթացքում երբեք հավասարության նշան չի եղել Լաչինի միջանցքի և Հայաստանի տարածքով տրանսպորտային ուղիների բացման միջև, և այդ երկու հարցերը միշտ էլ դիտարկվել են տարբեր մակարդակներում:

«ԼՂՀ իշխանություններն արդեն արձագանքել են Ադրբեջանի նախագահի հայտարարությանը Լաչինի միջանցքում սահմանային և մաքսային կետեր բացելու ցանկության մասին՝ ընդգծելով նման քայլերի անընդունելիությունն ու անթույլատրելիությունը։ Ադրբեջանը չի կարող միակողմանիորեն և առանց այլ կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնության, ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են կրկին գլխիվայր շուռ տալ տարածաշրջանում ստեղծված առանց այն էլ անկայուն իրավիճակը»,- ​​ասել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե Երևանը պահանջի մաքսակետեր տեղադրել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքում Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ապա Բաքուն նույն պահանջը կներկայացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի վերաբերյալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրով
Ամենադիտված