Ջենիֆեր Լոուրենսը հայտնվել է ծանր վիճակում․ ծնողները նրան դուրս են վռնդում
LifeՋենիֆեր Լոուրենսն արդեն մի քանի ամիս է՝ սիրային հարաբերությունների մեջ է իրենից 21 տարով մեծ Դարրեն Արոնոֆսկու հետ: Չնայած նրան, որ զույգը երջանիկ է, իսկ Լոուրենսն էլ գլուխը կորցրել է Դարրենի համար, նրա ծնողները կտրականապես դեմ են այս հարաբերություններին: Չէ՞ որ Դարրեն Արոնոֆսկին Ջենիֆեր Լոուրենսի հոր հասակակիցն է:
Ծնողները Լոուրենսին ստիպում են հեռանալ Դարրենից և գտնել իրեն ավելի հարմար թեկնածու, սակայն դերասանուհին նրանց չի լսում և սպասում է, որ ռեժիսոր Արոնոֆսկին իրեն ամուսնության առաջարկ անի: Երկրպագուները ևս քննադատում են երգչուհու ընտրությունը: