Բավարիայի երիտասարդ ֆուտբոլիստը նոր ռեկորդ է գրանցել
Սպորտ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Կիսապաշտպան Պոլ Վաներն ամենաերիտասարդ խաղացողն է, ով Բունդեսլիգայում հանդես է եկել Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Այս մասին հայտնում է Gracenote Live-ը։
Մյունխենյան ակումբի կազմում ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղի հանդիպման 75-րդ րոպեին։
Հանդիպման ժամանակ երիտասարդ կիսապաշտպանը 16 տարեկան 15 օրական էր։
Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում միայն մեկ դեբյուտանտ է եղել ավելի երիտասարդ։ 2020 թվականի նոյեմբերի 21-ին Յուսուֆ Մուկոկոն խաղադաշտ դուրս եկավ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում (16 տարեկան 1 օրական)։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram