Ալմաթիում կրակոցները շարունակվում են
ԱշխարհՂազախստանի Ալմաթի քաղաքում կրակոցները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնել է «Սպուտնիկ Ղազախստան»-ի թղթակիցը:
Սոցցանցերում նաև տարածվել է հերթական տեսանյութը, որում ինքնաձիգի կրակահերթերը լսվում են բաց պատուհաններից:
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ: