Բաբայանի վերադարձի գաղտնիքը
Քաղաքականություն«ՀԱՅԵԼԻ»
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ աղմուկով Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը արտասովոր վարք է դրսեւորում: Բայց նախ սկզբից: Ի սկզբանե նա եկավ ու հայտարարեց, որ որեւէ կուսակցություն չի մտնելու, մեծ հաշվով քաղաքականությամբ չի զբաղվելու, եկել է Ղարաբաղին օգտակար լինելու համար, բայց եւ ակնարկեց, որ հարկ եղած դեպքում անմասն չի մնա քաղաքական գործընթացներից. «Չեմ պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության։ Բայց ես տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր գաղափարակիցներ են։ Այդ մարդիկ իրենց նոր մտածողությամբ կարող են լուրջ ազդեցություն թողնել նաև մյուս քաղաքական ուժերի վրա: Եվ ես մեծ հույս ունեմ, որ նրանք կունենան հաջողություն»,- հայտարարեց նա՝ դեռեւս վերադարձի իր անդրանիկ հարցազրույցում: Բաբայանը նույն հարցազրույցում քննադատեց նաեւ իշխանություններին ասելով, որ «ի տարբերություն Ադրբեջանի՝ մինչև ապրիլյան թեժ մարտերը Հայաստանի քաղաքական վերնախավի օրակարգում, ցավոք, անվտանգության խնդիրը գլխավորներից չէր համարվում»։ Ապա եզրահանգեց. «Թիկունքում պետք է արդյունավետ պետական կառավարում լինի, քաղաքական առողջ դաշտ լինի, ու զարգացող տնտեսություն ունենանք, որպեսզի առաջնագծում խնդիրներ չունենանք», իսկ որ խնդիրներ կային ու դրանք շատ էին, չթաքցրեց Սամվել Բաբայանը:
Շարունակությունը՝ կայքում