Լեվանդովսկին՝ Լեհաստանի՝ տարվա լավագույն մարզիկ
Սպորտ«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է 2021 թվականի` Լեհաստանի լավագույն մարզիկ։ Մրցանակը շնորհում է Przegląd Sportowy-ն՝ 1926 թվականից։
Հաղթողը որոշվել է երկրպագուների քվեարկությամբ։ Մրցանակի համար պայքարում էին 20 մարզիկներ։
Լևանդովսկին երրորդ անգամ է ճանաչվել լավագույնը՝ նախկինում նա հաղթող էր դարձել 2015 և 2020 թվականներին։