Գիտնականները հազվագյուտ հրեշ են տեսանկարել․ վիդեո
ԱշխարհԳիտնականներն առաջին անգամ տեսանկարահանել են թրաձկների ընտանիքի նոր ներկայացուցչի՝ սուտակագույն ծովային հրեշի։
Առաջին անգամ ծովահրեշի նոր տարատեսակը հայտնաբերվել էր 2015 թականին, սակայն այն ժամանակ հետազոտողները դրա գոյության մասին եկել էին եզրակացության՝ ելնելով ավտրալական թանգարանի ցուցանմուշից։ Այդ ժամանակ գիտնականները ապակոդավորել էին ԴՆԹ-ն, որը վերցվել էր 1919-2007 թթ նմուշներից։ Այժմ ստացվել է դրանց գոյության փաստացի հաստատում։
Ծովահրեշները հանդիսանում են ծովաձիերի «հարազատները»։ Այժմ գիտությանը հայտնի է ծովահրեշի 3 տեսակ՝ սովորական, տերևանման և սուտակագույն։ Ի տարբերություն առաջին երկուսի՝սուտակագույն ծովահրեշն ավելի շատ է ծովաձիուկ հիշեցնում։
Գիտնականները կարծում են, որ սուտակագույն հրեշներն ապրում են ավելի քան 50 մետր խորության վրա։