Յուվենթուսը գոլառատ խաղում հաղթեց Ռոմային․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
ՍպորտԱ Սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի դաշտում գերկամային հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ։
11-րդ րոպեին Թեմի Աբրահամը բացեց հաշիվը։ Յոթ րոպե անց Պաուլո Դիբալան խփեց պատասխան գոլը։ 48-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
53-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին տուգանայինից կատարած հիանալի հարվածով խփեց «Ռոմայի» երրորդ գոլը։ 70-րդ րոպեին Մանուել Լոկատելլին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ չորս րոպե անց Դեյան Կուլուսևսկին հավասարեցրեց այն։ Եվս երեք րոպե անց Մատիա Դե Շիլյոն խփեց հյուրերի չորրորդ գոլը, որը հաղթական էր թուրինցիների համար՝ 3-4։
83-րդ րոպեին Մատեիս դե Լիխտը կարմիր քարտ ստացավ։ Վերջինիս ձեռքով խաղի արդյունքում նշանակվեց 11-մետրանոց հարված, որը չկարողացավ դիպուկ իրացնել Պելեգրինին։
«Յուվենտուսը» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ռոման» 32 միավորով 8-րդ տեղում է։