Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսել, սակայն պետք է պատրաստ լինել նաև առճակատման. Ստոլտենբերգ
ՔաղաքականությունՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վստահ է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է արդյունավետ երկխոսություն վարել, սակայն չի բացառում նաև հնարավոր առճակատումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստոլտենբերգը երկուշաբթի Բրյուսելում ընդունել է Ուկրաինայի՝ եվրոպական և եվրաատլանտյան նտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինային: Այցի շրջանակում տեղի կունենա Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը: Ավելի վաղ հաղորդում էր, որ հանձնաժողովին պետք է մասնակցեր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան: Հանդիպումն անցկացվում է հունվարի 12-ին կայանալիք «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին ընդառաջ:
«Դրանք կարևոր ջանքեր են՝ ուղղված քաղաքական որոշման հասնելուն և ռազմական հակամարտությունը կանխելուն: Այդ բանակցությունները մենք վարում ենք բարի կամքի ոգով: Ես նախկինում բանակցություններ վարել եմ Ռուսաստանի հետ՝ լինելով Նորվեգիայի վարչապետ, հիշում եմ, որ կարելի է պայմանավորվել Ռուսաստանի հետ: Մենք դա նկատում ենք ՆԱՏՕ-ի հետ շփումներում: Դրա հետ մեկտեղ մենք պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ Ռուսաստանը կցանկանա ուժ կիրառել, կգնա առճակատման ճանապարհով՝ համագործակցության փոխարեն»,- ասել է Ստոլտենբերգը:
Այսօր Ժնևում ընթանում է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ անվտանգության հարցերով: