ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը
ՔաղաքականությունՎաշինգտոնը ցանկանում է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքն այն պայմաններով, որոնք անընդունելի են Մոսկվայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժնեւում ԱՄՆ-ի պատվիրակության հետ հանդիպումից առաջ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը:
«Նրանք ցանկանում են վերականգնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը, բայց իրենց պայմաններով, այն նույն օրակարգով, որը ձեռնտու Է իրենց, շեշտը դնելով այսպես կոչված ապաԷսկալացման վրա, Ուկրաինայի վրա այսպես կոչված «ռուսական ագրեսիայի վրա»,-հայտարարել է Ռյաբկովը: «Մեզ համար դա անընդունելի է»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավարը: Ի պատասխան Ուկրաինայի շուրջ Էսկալացման մեջ վերջին ժամանակներս Արեւմուտքի հնչեցրած մեղադրանքների, ՌԴ-ն քանիցս հայտարարել է, որ իրենք ոչ ոքի վրա չեն պատրաստվում հարձակվել: Նախորդ օրը երեկոյան Ժնեւում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ տեղի Է ունեցել առաջին հանդիպումը՝ ընթրիքի ձեւաչափով:
Ամփոփելով անվտանգության երաշխիքների շուրջ «նախնական» բանակցությունների արդյունքները՝ Ռյաբկովը հայտարարել է, որ խոսակցությունը եղել Է դժվարին, բայց գործնական: Բանակցությունների հիմնական մասը հունվարի 10-ին փակ ձեւաչափով կանցկացվի ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածքում: