Կանավարոն հրաժարվել է գլխավորել Լեհաստանի հավաքականը
ՍպորտՖաբիո Կանավարոն հրաժարվել է գլխավորել Լեհաստանի հավաքականը։
Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը հաղորդում է, որ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իտալացուն 2 տարվա պայմանագիր է առաջարկել։ Մի քանի օր մտածելուց հետո Կանավարոն որոշել է մերժել առաջարկը՝ այդ մասին տեղեկացնելով նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նշվում է, որ Կանավարոյի մերժման պատճառներից մեկը ԱԱ-2022-ի անցումային խաղերին նախապատրաստվելու կարճ ժամկետն է եղել․ մարտի 24-ին Լեհաստանը մրցելու է Ռուսաստանի հավաքականի հետ։