Հայերեն

Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկեց գովազդի մասին օրենքը և դրական եզրակացություն չտվեց

Տնտեսություն

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը զեկուցեց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

Նա նախ ներկայացրեց, որ 2018 թվականի համեմատ 2020 թվականին ունեցել ենք 6 անգամ խաղադրույքների աճ և երեք անգամ խաղացողների աճ։ «Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղի գովազդի կարգավորումները վերադառան մինչև 2000 թվականը կարգավորւմների դաշտ։ Այսինքն՝ օրենքի ընդունումից հետ գովազդ կթուլատրվի միայն չորսաստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այնտեղ որտեղ իրենք գործունեություն կանեն՝ շենքի ճակատային մասում և ներսում, մյուս վայրերում գովազդը արգելված կլինի»,–ասաց նա։

Նա նշեց, որ հարցը երկար քննարկվել է, որոշակի խնդիրներ կան  և որոշակի բացասական ազդեցություն է ունենալու գովազդային գործակալների նկատմամբ՝ իրենց գնահատմամբ 60–70 տոկոսի չափով, իսկ նախարարության ուսումնասիրությամբ՝ 20–25 տոկոս։ Նա նշեց, որ հասկացել են, որ խնդիր կա ժամանակի մեջ իրենց գործունեությունը հարմարեցնելու։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչն ասաց, որ այս հարցի հետ կապված հանձնաժողովը տվել է եզրակացություն, որով երեք հիմնական հարցի է անդրադարձել, և եզրակացրել է որ գովազդի ոլորտում կարող են լինել մրցակցության պաշտպանության սահմանափակումներ, հանրային շահի պաշտպանությունը հիմնավորված է համարել, իսկ մտահոգությունները վերաբերում են նրան, թե արդյոք այս նախագծով նախատեսված միջոցները համաչափ են այն նպատակի իրականացման համար, որի ընդունման համար նխատեսվում է  նախագիծը։ «Հանձնաժողովի մտահոգությունը վերահսկողական մեխանիզմների բացակայությանն են վերաբերում»,–ասաց նա և նշեց, որ արտասահմանյան սուբյեկտները դուրս են մնում այս նախագծից և ռիսկ է պարունակում, որ ամբողջական հարցը չկարգավորվի այս նախագծով, որովհետև հնարավորություն ունենան թե՛ տեղական սուբյեկտներն արտասահմանյան կայքերի միջոցով գովազդ անել, թե՛ արտասահմանյան կայքերը ինքնին գովազդ իրականացնեն և համապարփակ հարցը չի կարգավորվում։

Արմեն Հայրապետյանը արձագանքեց, որ ըստ էության հանձնաժողովի վերջնական եզրահանգումը այն է, որ նախագիծը  չի պարունակում տնտեսական մրցակցության օրենսդրությանը հակասող դրույթներ, բայց մտահոգություններ ունեն։ Ինչ վերաբերում է արտասահմանյան ընկերությունների գովազդ իրականցնելու ռիսկերին, նա ասաց, որ այդտեղ ևս սահմանաակումներ, պատասխանատվության հարցեր կան։

«Իմ քայլը» խմբակցությունից Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախագիծը բոլորի համար հավասար պայմաններ է ստեղծում։ «Ենթադրենք՝ օրենքն ընդունվում է, մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորի համար գովազդն արգելված է, բայց մենք ունենք մեկ հեռուստաընկերություն, կամ օրինակ՝ կոշիկի արտադրամաս, որն ամբողջապես ասոցացվում է  այդ բուքմեյքերական ընկերության հետ։ Իրենք գովազդ չեն իրականացնում, այլ որպես հեռուստաընկերություն գործում են, այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենում, հովանոցային գովազդ է ընկալվո՞ւմ և ինչ հետևանքներ են լինելու»,–ասաց նա։

Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ երկու կարևոր հանգամանք կա․ այն պետք է համարվի օտարերկրյա ներդրող, և երկրորդ հարցն այն է, թե  բոլոր սահմանափակումները որ կիրառվում է երկրում, օտարերկյա ներդրողներին բոլոր հնարավորությունները տրվո՞ւմ են։ Նա նշեց, որ իրավակիրառ մարմնի կողմից այդ հարցը առանձին քննարկման հարց պետք է լինի։

 Նիստը վարող Վահե Հակոբյանը նշեց, որ գովազդից գոյացած բյուջեն հեռուստաընկերություններում  30–40 տոկոս է, ռադիոյում 30–40– տոկոս է, համացանցում՝ 40–50 տոկոս, արտաքին գովազդում՝ 40–50 տոկոս։ «Այսինքն եթե մենք հիմա արգելում ենք դա զգալի հարված է այդ բոլոր ոլորտներին։ Ես, որպես ՀՀ քաղաքացի դեմ չեմ, որ զսպող մեխանիզմներ կիրառվեն, բայց ես կողմ եմ շուկայի ավելի խորը ուսումնասիրման։ Իմ կարծիքով՝ հարցը խորը ուսումնասիրված չէ, և ես առաջարկում եմ քննարկումը հետաձգել»,–ասաց նա։

Բաբկեն Թունյանը նկատեց, որ խաղամոլության թեման վաղուց էր քննարկվում և գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտներին վերաբերում է։ «Ես համաձայն եմ, որ գովազդի սահմանափակումներ մտցնելով  այս խնդիրը ամբողջությամբ չի լուծվում, բայց սա այն լրացուցիչ գործոններից մեկն է, որով պետք է կանխել այս երևույթի տարածումը։ Ցավոք, ունենք իրավիճակ, որ մեդիադաշտը նստած է պայմանական ասած բույքմեյքերական գովազդի ասեղի վրա և լուծումը պետք է գտնենք հնարավորինս անցնցում կազմակերպել  այս պրոցեսը, որ իրենք էլ ադապտացվելու ժամանակ ունենան։ Կարծում եմ, որ գովազդի մասին այս սահմանափակումները պետք է ընդունվեն, բայց նաև պետք է որոշակի շտկումներ կատարվեն անցումային դրույթների և հնարավոր մրցակցության խաթարումների մասով»,–ասաց նա և նշեց, որ կփորձեն առաջինից երկրորդ ընթերցում այդ փոփոխությունները կատարել։

Այսպիսով հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին;

Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի Ուշակով
Ամենադիտված