Բրյուսելում սկսվել է Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպումը 2,5 տարվա ընթացքում
ԱշխարհԲրուսելում սկսվել Է անվտանգության շուրջ Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի՝ 2,5 տարվա ընթացքում առաջին հանդիպումը Ռուսաստանի նախաձեռնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը դաշինքի կենտրոնակայանից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կողմերը ձեռնպահ են մնացել հայտարարություններից, սակայն հանդիպումն սկսվել է բավականին ջերմ իրադրությունում: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հանդիպումից առաջ ձեռքսեղմումով ողջունել Է ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանին:
Հանդիպման մյուս մասնակիցների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին եւ ՆԱՏՕ-ի 30 երկրների մշտական ներկայացուցիչներին Գրուշկոն ողջունել է քովիդի նորմաներով՝ բռնուցքների հպմամբ: Հանդիպումը տեղի է ունենում դիմակներով, որոնք դրա մասնակիցները հանել են սոսկ լուսանկարման պաշտոնական արարողության համար: