Սպիտակ տունը հավանություն է տվել Ռուսաստանի և անձամբ Պուտինի դեմ սահմանվելիք նոր պատժամիջոցներին
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել հակառուսական պատճամիջոցներին, այդ թվում՝ անձամբ Վլադիմիր Պուտինի դեմ սահմանվածներին: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ այս մասին վկայում են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի տիրապետության տակ հայտնված փաստաթղթերը:
«Դեմոկրատ-սենատորները չորեքշաբթի կհրապարակեն պատժամիջոցների թարմ փաթեթը այն դեպքում, եթե ՌԴ նախագահը ներխուժի Ուկրաինա»,- հայտնել է ամերիկյան պարբերականը:
ՌԴ առաջնորդից բացի նոր պատժամիջոցները կարող են ազդել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների, ինչպես նաև բանկերի և SWIFT միջբանկային վճարումների վրա: