ՌԴ-ին և ՆԱՏՕ-ին չի հաջողվել մոտեցնել դիրքորոշումները դաշինքի ընդլայնման հարցում
ՔաղաքականությունԴեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում դիրքորոշումների մոտեցման չի հաջողվել հասնել Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ Բրյուսելի բանակցությունների ընթացքում, սակայն տեղի Է ունեցել ուղղակի եւ անկեղծ «մտերմիկ» խոսակցություն՝ երկար ժամանակ երկխոսության բացակայությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունվարի 12-ին Բրյուսելում տեղի Է ունեցել 2019 թվականից ի վեր առաջին Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի նիստը, որտեղ քննարկվել Է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների թեման: Ռուսաստանը ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստում ներկայացրել Է ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: