Ավստրալիայի իշխանությունները չեղարկել են Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագիրը
ՍպորտԱվստրալիայի միգրացիոն հարցերով նախարար Ալեքս Հոուքը որոշում է կայացրել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագրի կրկնակի չեղարկման և նրան երկրից արտաքսելու մասին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ:
Գերատեսչության ղեկավարի որոշմամբ՝ մարզիկի մուտքի արտոնագիրը երկրորդ անգամ չեղարկվում է, և նա ստիպված կլինի հեռանալ երկրից առաջիկայում: Բացի այդ, Ջոկովիչի մուտքը երկիր կարգելվի երեք տարով:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետի մուտքի արտոնագրի շուրջ խնդիրներն ի հայտ են եկել, երբ տեղի պարբերականներից մեկը հայտնել է, որ սերբ թենիսիստը ճիշտ տեղեկություն չի տրամադրել երկիր մուտք գործելիս լրացվող հայտարարագրում: Մարզիկը նշել էր, որ հայրենիքից բայցի ուրիշ երկիր չի այցելել վերջին 14 օրում, սակայն պարբերականի տվյալներով՝ նա մինչ Ավստրալիա ժամանելը եղել է Իսպանիայում: