Նոր աշխատատեղեր՝ սահմանամերձ Նոյեմբերյանում
ՏնտեսությունԱյս տարվա սկզբից Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում սկսել է գործել համացանցային ռեսուրսների կենտրոն, որը զբաղված է լրատվական կայքերին օժանդակ ծառայությունների մատուցմամբ, տեղական և միջազգային մոնիթորինգով, արտասահմանյան և տեղական բիզնես - նախագծերին գովազդային և տեղեկատվական փաթեթների վաճառքով:
Նախատեսվում է, որ մինչև հունիս բազմաթիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն կենտրոնում: Սա նմանատիպ առաջին մեծ նախագիծն է, որը իրականացվում է՝ սահմանամերձ շրջանում:
Համացանցային ռեսուրսների ՛՛Ինտերմեդիա՛՛ կենտրոնի հիմնադիրը ՛՛Փաստ՛՛ օրաթերթի և շուրջ մեկ տասնյակ լրատվական ռեսուրսների հիմնադիր Վարուժան Բաբաջանյանն է: